Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ինչպե՞ս կիրառել դեմքի դիմակները տնային պայմաններում

Ինչպե՞ս կիրառել դեմքի դիմակները տնային պայմաններում

Մի կողմից դիմակի տարածումը դեմքին՝ թվում է, թե շատ պարզ և հասկանալի գործընթաց է, բայց այս գործողության հիմնական սկզբունքները հաշվի չառնելիս, կարող ենք լրիվ հակառակ արդյունք ստանալ:

 

Ուստի այս հոդվածում մենք կպատմենք այն մասին,թե ինչպես պետք է դեմքի մաշկը նախապատրաստել տնային պայմաններում դիմակը քսելուն, ինչպես կիրառել դիմակները, ինչպես մաքրել դրանք վերջում:

Նախապատրաստում ենք մաշկը

Հիշեք, դիմակը պետք է քսել միայն մաշկն ամբողջությամբ մաքրելուց հետո: Դա նշանակում է, որ չի կարելի դիմակը քսել դեմքին, երբ այն ծածկված է դեկորատիվ կոսմետիկայով (տոնային կրեմ, դիմափոշի և այլն ):

Դեմքի մաշկի մաքրման համար օգտագործեք սովորական միջոցներ, որոնք դուք ամեն օր օգտագործում եք այդ նպատակով (կաթ, լոսյոն, տոնիկ, փրփուր, գել կամ օճառ):
Դեմքի չոր մաշկի դեպքում, երբ այն ծածկված չէ դեկորատիվ կոսմետիկայով, բավական է պարզապես լավ լվացվել միայն տաք ջրով:

Դեմքը մաքրելուց հետո, անհրաժեշտության դեպքում, կարելի է իրականացնել դեմքի պիլինգ, օգտագործելով շերտազատող սկրաբեր:

Ինչպես պատրաստել դեմքի դիմակը

Դիմակը պատրաստելու համար Ձեզ առաջին հերթին պետք կգա փոքր ափսե՝ ցանկալի է ճենապակյա, և գդալ, որ հաշվեք չափաբաժիններն ու իհարկե խառնեք բաղադրությունը: Ինչպես նաև որոշ դեպքերում Ձեզ պետք կգան հյութաքամիչ, սրճաղաց և հարիչ: Դիմակներ պատրաստելիս ամենակարևորը միայն տնային թարմ մթերքի օգտագործումն է: Իսկ դիմակը պետք է քսել դեմքին այն պատրաստելուց անմիջապես հետո: Ընդհանրապես բոլոր բնական դիմակներն օգտագործվում են մեկ անգամ և երբեք չեն պահպանվում հետագայի համար:

Ինչպես քսել դիմակը

Եվ այսպես, այն բանից հետո, երբ դուք մաքրել եք մաշկը և պատրաստել եք դիմակը, անհրաժեշտ է այն քսել դեմքին կամ մաշկի որոշ հատվածներին՝ կախված նրանից, թե ինչպես է նշված բաղադրատոմսում: Դա կարելի է անել պարզապես ձեռքերով կամ հատուկ դրա համար նախատեսված վրձիններով, որոնք կարելի է ձեռք բերել կոսմետիկայի խանութներում:

Դիմակը պետք է քսել ներքևից վերև՝ մերսման գծերով, կզակից կամ պարանոցից մինչև ճակատ:
Հետևեք, որ մազերն ամբողջությամբ հավաքված լինեն դեմքից: Քսեք դիմակը՝ շարժվելով նախ կզակից դեպի ականջաբլթակներ, հետո բերանի անկյուններից դեպի ականջախեցու միջնամասը, ապա քթից դեպի քունքեր, վերջում ճակատի մեջտեղից քունքեր և գլխի մազածածկ հատված: Դիմակը չեն քսում շուրթերի շրջանում և աչքերի շուրջը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նշված է ռեցեպտում:
Դիմակը կարելի է քսել դեմքին, օրինակ լողասենյակում՝ հայելու առաջ:

Նկատի ունեցեք, որ լավագույն արդյունքի հասնելու համար դիմակը քսելուց հետո պետք է պառկել, փակել աչքերը և թուլանալ:
Ցանկալի է նույնիսկ միացնել որևէ հանգստացնող երաժշտություն: Ընդհանրապես չի կարելի դեմքին դիմակ քսած զբաղվել ինչ-որ բանով, օրինակ քայլել կամ խոսել:


Եվս մեկ հանգամանք…

Որոշ դիմակներ՝ հատկապես մրգերի և հատապտուղների հիման վրա պատրաստված, ծորալու հակում ունեն, ուստի մազերն ու հագուստը մաքուր պահելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ գլխարկներ և ուսերը ծածկել այնպիսի սրբիչով, որ կեղտոտվելու դեպքում չափսոսաք: Եթե դիմակը քսելուց հետո պառկել եք անկողնուն, ցանկալի է ինչ-որ բան փռեք Ձեր տակ՝ գլխի և ուսերի շրջանում, որ դեմքից ծորացող դիմակը չթափվի անկողնու սպիտակեղենին:

Դիմակը դեմքին պետք է թողնել ուղիղ այնքան, որքան նշված է բաղադրատոմսով:
Սովարաբար այս ժամանակը կազմում է տասը րոպեից մինչև կես ժամ: Եթե հանկարծ դիմակը սկսի շատ ուժեղ ձգել մաշկը, կամ Դուք որևէ անհարմարություն զգաք, ավելի լավ է անմիջապես լվաք-մաքրեք այն:

Ինչպես մաքրել դիմակները

Դեմքի դիմակները սովորաբար մաքրվում են միայն ջրով, առանց օճառ կամ այլ լվացող միջոցներ օգտագործելու: Յուղոտ մաշկի դեպքում ճիշտ կլինի լվացվել սառը ջրով, իսկ չոր մաշկի դեպքում՝ տաք, ճարպագեղձերի գործունեությունը խթանելու համար: Դիմակը մաքրեք շատ մանրակրկիտ: Այդ նպատակով կարելի է օգտագործել հատուկ փափուկ սպունգ, որը պետք է սկզբում խոնավեցնել, ապա դրանով մաքրել դեմքից դիմակը և հետո միայն լվացվել ջրով:

Լվացվելուց անմիջապես հետո ցանկալի է դեմքին քսել այն խոնավեցնող կրեմը, որից սովորաբար օգտվում եք:

Սկզբնաղբյուր. Benice.am
Աղբյուր. aysor.am
Լուսանկարը. uqy.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.08.2014

Հարգելի Lia, դեմքի պզուկների պատճառները տարբեր են` սկսած նյութափոխանակային պրոցեսների խանգարումներից վերջացրած հորմոնալ խանգարումներով: Դուք պետք է դիմեք մաշկաբանի, կատարեք համապատասխան հետազոտություններ, հետո միայն բուժում ստանաք:

LIA

26.08.2014

Barev dzez. Xnrum em cheq asi inchpes azatvem demqis pzukneric?

Lia

26.08.2014

knereq mi harc inchpes azatvem demqis prishikneric?

LILI

10.06.2014

SHAT SHNORHAKAL EM PATASXANI HAMAR.

Մեդ-Պրակտիկ

05.06.2014

Հարգելի LILI, բարև Ձեզ, ավելի հարմար համարեցինք ներկայացնելհոդվածներ (ռուսերեն), որոնք ավելի մանրամասն տեղեկություն կտան, թե ինչպես ազատվել անհարմար իրավիճակից,եթե փորձելուց հետո նրանք օգտակար չգտնվեն Ձեր պարագայում, գրեք մեզ:

http://proepilation.ru/kak-snyat-razdrazhenie-posle-ehpilyatsii.php

http://www.arabio.ru/sovety/razdragenie_epilyaciya.htm

http://www.woman.ru/beauty/body/article/81876/

 

LILI

05.06.2014

XNDRUM EM PATASXANEQ

LILI

31.05.2014

HARGELI MED-PRACTIC, EPILATROV THEVERS MAQRELUC HETO ARACHANUM EN MANR PZUKNERI NMAN INCH VOR BANER U MASHKS DARNUM E ANHARTH.HIMNAKANUM DA LINUM E ARMUNKICS VEREV GTNVOX TARACQUM EV MASHKI NURB MASERUM.XNDRUM EM KAROX EQ XORHURD TAL MI AYNPISI KREM,VOR QSEM MASHKIS EPILATROV MAQRELUC ARACH KAM HETO NMAN THACHUTYUNIC XUSAPHELU HAMAR.EV XNDRUM EM ETE DZEZ HARMAR E PATASXANEQ VORQAN HNARAVOR E SHUT.

ANUL

13.05.2014

SHAT SHAT SHNORHAKAL EM PATASXANI HAMAR

Մեդ-Պրակտիկ

11.05.2014

Հարգելի ANUL, բարև Ձեզ, նման խնդրի դեպքում պետք չէ օգտագործել պատահական դիմակներ և սպասել լավ արդյունքի: Այս պարագայում անհրաժեշտ է մաշկաբանի կամ մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդակցություն: Անպայման հարկավոր է պարզել պատճառը: Պատճառ կարող են լինել՝ սնունդը, հորմոնները, ճիճվակրությունը, խնամքի ոչ ճիշտ կազմակերպումը կապված մաշկի չոր կամ ճարպոտ լինելու հետ և այլն: Այս ամենի պատասխանը կարող է տալ մասնագետը:

ANUL

11.05.2014

KNEREQ ISK ERB KAROX EM IMANAL HARCIS PATASXAN@?

ANUL

10.05.2014

HARGELI BJISHK XNDRUM EM ASEQ,TE INCH EXANAKNER KARELI E KIRAREL SAGAMASHKI DEPQUM HARTH MASHK UNENALU HAMAR.ARDYOQ SKRABOV LVACUM@ OQUT KTA?

Nare

11.02.2014

shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

11.02.2014

Հարգելի NARE, բարև Ձեզ, ներողություն ենք խնդրում ուշացած պատասխանի համար: Ձեզ պատասխանում է ՆՈՐ ԱՐԵՇ պոլիկլինիկայի ակնաբույժ Անի Բաբայանը.

Առաջացման պատճառները բազմաթիվ են՝ օրգանիզմի նյութափոխանակության խանգարում, աչքի քրոնիկ բորբոքային հիվանդություններ: Առաջին հերթին հարկավոր է պարզել ճարպագու՞նդ է, թե՞ բորբոքային օջախով գոյացություն:

Կարող եք զանգահարել մասնագետին 077-70-40-77 հեռախոսահամարով:

NARE

07.02.2014

LAV

Մեդ-Պրակտիկ

06.02.2014

Հարգելի NARE, բարև Ձեզ, վաղը Ձեզ կպատասխանի մասնագետը:

NARE

05.02.2014

KNERQ ISK INCHQN JAMANAKIC HARCIS PATASXAN2 KGA/

NARE

03.02.2014

hargeli bjishk es achqis kopi vra unem dexin jarpanman goyacutyun da inchic karoxe arajanal?ev ete karoxeq aseq inchvor mijoc dranic azatvelu hamar

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ